News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանի «Իրական դպրոց» փորձարարական ուսումնարանի աշակերտները արեւային պանելներով ավիամոդել են հավաքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի մանկավարժ Ստեփան Թորոյանը:

Դպրոցում (ըստ կարգավիճակի՝ պրոֆտեխուսումնարան) ամենից առաջ ինքնուրույնություն են սովորեցնում: DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսում աշակերտներին տաղավար էր տրամադրվել, որտեղ նրանք վրան ցուցադրեցին, քնապարկ եւ աթոռի մի քանի տեսակներ: Դրանց թվում կային ե՛ւ փայտե, ե՛ւ «էկոլոգիական» կանաչ փափուկ աթոռակ, որը լցված էր պլաստիկե շշերով: Ամեն ինչ պատրաստվել է սեփական ձեռքերով եւ սեփական սխալների ու փորձի վրա:

Կահույք պատրաստելիս երեխաներին օգնում են ատաղձագործները, իսկ ավիամոդելների դեպքում՝ ինժեներները եւ ծրագրավորողները: Instigate Robotics ընկերության մասնագետները նրանց օգնել են անօդաչու կվադրոկոպտեր հավաքել: Իսկ հիմա աշակերտները ցանկանում են ավիամոդել հավաքել, որի թեւերի վրա արեւային պանելներ «կնստեցնեն»:

Նյութերը նրանք հույս ունեն ստանալ տեղացի արտադրողներից: Դրանց թվում են նաեւ բազալտե մանրաթելերը, որոնք արդեն սկսել են երկրում արտադրել: Դրանից հյուսված ճոպաններով (հարվածների եւ կոռոզիայի հանդեպ կայուն են) աշակերտները վրան են հավաքել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ