News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիան Եվրամիության անդամակցության կարիքը չունի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «Անադոլու»-ն:

Էրդողանը վերստին ԵՄ-ին քննադատել է՝ դժգոհելով, որ որոշ եվրոպական երկրներում «ահաբեկչության հանդեպ չեզոք վերաբերմունք ունեն»: ԵՄ երկրները գլխավորում են այն երկրների ցուցակը, որոնց աջակցության հարցում Անկարան ամենից շատ է հիասթափվել: Անկարան չափազանց մտահոգված է ահաբեկչության նկատմամբ նրանց չեզոք վերաբերմունքով, որոնք Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը հրապարակայնորեն դեմ են հանդես գալիս»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ «Եվրոպան մի վայրի է վարածվել, որտեղ ահաբեկիչները կարող են բացարձակապես ազատ գործել՝ առանց խոչընդոտների Թուրքիայի օրինական իշխանությունների դեմ ծրագրեր կառուցելով եւ իրականացնելով»: Նրա կարծիքով՝ Թուրքիան, մեծ հաշվով, այլեւս ԵՄ անդամակցության կարիքը չունի, մինչդեռ ԵՄ քաղաքականությունը կապված է Անկարայի հետ:

«ԵՄ նոր ծրագրերի իրականացման միակ ճանապարհն անցնում է Անկարայի լիարժեք անդամակցությամբ: Թուրքիան պատրաստ է աջակցել Բրյուսելի այս ուղղությամբ  նախաձեռնություններին եւ ավանդ ունենալ Եվրոպայի ապագա զարգացման մեջ: Եթե ԵՄ-ն այլ ճանապարհով գնա՝ աղետ չէ: Թուրքիան ոչինչ չի կորցնի եւ կշարունակի առաջ ընթանալ նախանշած ուղիով»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ