News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիի քաղաքապետարանի  մոտ անկարգությունների ժամանակ երեք մարդու են ձերբակալել։ Դեռեւս հայտնի չէ, թե ձերբակալվածներին ինչ մեղադրանքներ են ներկայացվել։

Բողոքի ակցիան Թբիլիսիի քաղաքապետարանի  մոտ սկսվել էր մի քանի ժամ առաջ։ Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամները հավաքվել էին քաղաքապետարանի մոտ, որպեսզի բողոքարկեն Թբիլիսիի քաղաքային խորհրդի՝ սակրեբուլոյի որոշումը, որը մի քանի օր առաջ 1 լարի սիմվոլիկ գնով Պուշկինի հրապարակն ու դրան հարող տարածքը հանձնել էր Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին։

Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ լրացել էր վերջնաժամկետը, որն ընդդիմադիրները սահմանել էին քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ հանդիպելու համար։ Ցուցարարները փորձել էին փակել Թբիլիսիի քաղաքապետարանի մոտակա Շարտավա փողոցը, սակայն ոստիկանությունը նրանց  թույլ չի տվել անել դա։

Կուսակցության առաջնորդները բողոքում են ոստիկանների կողմից անհամաչափ ուժ կիրառելուց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ