News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

2017-ին Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակին են արժանացել ամերիկացի հետազոտողներ Քիփ Թորնը, Ռայներ Վայսը եւ Հարրի Բերիշը, հայտնել են Նոբելյան հանձնաժողովից։

Գիտնականները գրավիտացիոն-ալիքային, լազեր-ինտերֆերոմետրիկ LIGO աստղադիտարանի հիմնադիրներն են, որը հնարավոր է դարձրել գրավիտացիոն ալիքների փորձարարական հայտնագործումը։ Ազդակը գալիս էր միաձուլված սեւ անցքերից։

Դափնեկիրների պարգեւատրման արարողությունն ավանդաբար ընթանում է Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ շվեդ ձեռներեց եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի (1833–1896) մահվան օրը։

Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի արժեքը 9 մլն շվեդական կրոն է՝ 1 մլն ԱՄՆ դոլար փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news