News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ  Աբրահամյանի  պատգամավոր զարմուհին՝ Կարինե Պողոսյանը, Երեւանում բնակարան է վարձել պետբյուջեի հաշվին, քանի որ աշխատավարձից բացի այլ եկամուտ չունի: Կարինե Պողոյսանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես է հիմնավորել  բնակարանի վարձավճարի համար ԱԺ ղեկավարությանը դիմելու որոշումը:

Նրա խոսքով, ինքը նախորդ տարիներին եւս դիմել է, որ Ազգային ժողովը վճարի  օրենսդրությամբ սահմանված 100 հազար դրամ վարձավճարը:

«Ես Երեւանում տուն չունեմ, օգտվելով իմ օրենսդրական իրավունքից վարձակալել եմ բնակարան, կարիքը կա եւ մարզ գնալու, եւ էստեղ մնալու, հաճախակի խցանումներ են լինում, մանավանդ, որ  նոր կանոնադրությամբ նիստերը սկսվում են ժամը 10-ին: Ես հաճախ փորձեցի գնալ-գալ, բայց ուշանում էի, որոշեցի մնալ: Ես բիզնես եկամտի ուրիշ աղբյուր չունեմ, դա էլ իմ իրավունքն է, օգտվում եմ այդ իրավունքից»,-ասաց Կարինե Պողոսյանը:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սաստիկ զայրացել է «Ծառուկյան» դաշինքի այն պատգամավորների վրա, որոնք մարզերից ընտրված լինելով՝ դիմումներ են գրել ԱԺ աշխատակազմ, որպեսզի Երեւանում բնակարան վարձակալելու փոխհատուցում ստանան: Հնարավոր է՝ առաջիկայում նրանք հետ կվերցնեն իրենց դիմումները եւ կհայտարարեն, որ այդ գումարի կարիքը չունեն:

Տպել
Ամենաշատ