News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կառավարությունը հստակեցրել է խաղատներ կառուցելու սահմանափակումները: Համապատասխան փոփոխությունների օրինագիծը հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում շարադրեց ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը՝ ներկայացնելով «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը:

Գոծող օրենքով՝ խաղատուն կարելի է կառուցել հատուկ առանձնացված քաղաքներում՝ Մեղրիում, Ջերմուկում, Ծաղկաձորում, Սեւանում: Դրանց սահմաններից դուրս կարելի է կառուցել միայն այն դեպքում, եթե նախագծում ներդրումները գերազանցում են 40 մլրդ դրամը (80 մլն դոլարից մի փոքր ավելի – խմբ.): 

Ներկայիս օրինագծով հստակեցվում է. առաջին՝ մեկ լիցենզիայով կարելի է կառուցել միայն մեկ վայրում, այլ ոչ թե մի քանի: Երկրորդ՝ եթե նույնիսկ մի քանի ներդրող լինի, նախագծի համար մեկ լիցենզիա է տրվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ