News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրոպայում երկակի ստանդարտների քաղաքականություն է կիրառվում, եւ սա վաղուց է սկսվել: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Ռուսաստանի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիեի հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սկակովը՝ մեկնաբանելով Կատալոնիայի հանրաքվեի եւ դրա հետ կապված Եվրոպայում առաջացած խորը ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը:

Նրա խոսքով՝ այն, ինչ կարելի է մի քանի չճանաչված քաղաքական սուբյեկտներին, չի կարելի մյուսներին, կամ՝ հակառակը: Ըստ որում, ինչպես նշեց Սկակովը, Կատալոնիայում իրավիճակի ապակայունացման փաստը կասկածներ չի հարուցում: «Այնտեղ իրավիճակը կայունությունից հեռու է՝ հաշվի առնելով տուժածների թիվը, ոստիկանության գործողությունները եւ շատ այլ բաներ»,- նշեց փորձագետը՝ միաժամանակ հավելելով, որ առայժմ վաղ է խոսել Իսպանիայի մասնատման հնարավորության մասին:

Պատմաբանի կարծիքով՝ առաջիկայում մի ժամանակահատված կսկսվի, երբ կողմերը կձգտեն միջոցներ գտնել շահերի համաձայնեցման համար: Դրա հետ մեկտեղ, եթե Մադրիդը հրաժարվի բանակցությունների գնալ, ապա դա իր կողմից մեծ սխալ կլինի: «Ամեն ինչ կախված կլինի Մադրիդի քաղաքականությունից եւ գործողություններից: Սակայն բանը կարող է չհասնել ո՛չ Իսպանիայի մասնատմանը, ո՛չ դաշնությանը»,- եզրափակեց Ալեքսանդր Սկակովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ