News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մաքրոնը պատմել է, թե երկրի նախագահի նստավայր Ելիսեյան պալատ իր տեղափոխվելով ինչպես է այնտեղ իրադրությունը փոխվել:

«Ես իմ կողմից նույնպես ինչ-որ բան փոխել եմ՝ ցանկանում էի պատուհաններն ազատել ծանր վարագույրների ավելցուկից: Հիմա անտեղ ավելի շատ լույս կա, իսկ այգիների տեսարանն ավելի բաց է»,- Point de vue պարբերականի հետ հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահի կինը:

Բրիջիթ Մաքրոնի խոսքով՝ ամուսնու Ֆրանսիայի նախագահ ըտրվելուց հետո իրենք երկար չեն մտմտացել Ելիսեյան պալատում ապրելու հարցում:

«Դա մեզ թույլ է տալիս ցերեկային ժամերին տեսնվել հանդիպումների միջակայքում եւ գրրեթե ամեն երեկո միասին ճաշել, եթե հատուկ պարտականություններ չունենք»,- ասել է նա:

Ֆրանսիայի առաջին տիկինը հավելել է, որ «Ելիսեյան պալատը աշխատելու եւ պաշտոնական ընդունելությունների վայր է», իսկ զույգի ընտանեկան կյանքը՝ երեխաների եւ թոռների հետ, գլխավորապես ընթանում է նախագահի նստավայրի սահմաններից դուրս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ