News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ցանկացած ընկերություն Հայաստանում կարող է բեռնափոխադրում իրականացնել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ նախկին կարգոների փոխարեն ստեղծվել է նոր ընկերություն եւ մտավախություն կա, որ այդկերպ մոնոպոլացնում են ոլորտը:

«Ցանկացած տնտեսվարող, ով ուզում է ապրանք ներկրել երկիր, ձեռքերը ազատ է, կարող է ինքը ցանկացած բեռնափոխադրողի հետ կազմել պայմանագիր կամ անձամբ այդ գործունեությունն իրականացնել, դաշտը բաց է»,-ասաց նա:

ՊԵԿ նախագահի խոսքով, այդ նոր ընկերությունները պարզապես համակարգում է բեռնափոխադրումների եւ մանր առեւտրով զբաղվողների գործառույթները, որպեսզի կարողանա այն մասը, որն ապահովված չէ համապատասխան փաստաթղթավորմամբ, փաստաթղթավորել եւ այդ տնտեսվարողներին հնարավորություն տալ 5 տոկոսի փոխարեն վճարել 1,5 տոկոս շրջանառության հարկ:

Դիտարկմանը, որ կարգոներով զբաղվող նոր ընկերությունն արդյոք մոնոպոլ դիրք չի՞ զբաղեցնում, եւ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ այդ ընկերությունը ղեկավարում է «Գազպրոմ Արմենիա»-ի նախկին աշխատակիցը, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Ընկերության տնօրենը, այո՛, «Գազպրոմ Արմենիա»-ի նախկին գլխավոր հաշվապահն է, որն ունի մեծ փորձ եւ պատրաստակամություն է հայտնել այդ ընկերությունում աշխատելու, ինչի՞ չաշխատի, ընդամենն այն բանի համար, որ ինձ հետ աշխատել է նույն ընկերությունո՞ւմ, անհիմն է դա: Այդ նույն հիմնավորմամբ մենք հիմա ոչ մեկի հետ չաշխատե՞նք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ