News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է սպանության համար դատապարտված անձի կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննությամբ պարզվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն՝ սպանություն, կատարելու համար 2017 թվականի մայիսին դատապարտված անձը 2017 թվականի օգոստոսի 24-ին «Վանաձոր» ՔԿՀ երեք աշխատակիցների ուղեկցմամբ փոխադրվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն՝ բուժհետազոտության:

Համապատասխան բուժզննումն անցնելուց հետո՝ ժամը 13:46-ի սահմաններում, «Լոռիմեդ» բժշկական կենտրոնից դեպի նույն ՔԿՀ ծառայողական ավտոմեքենան՝ ՔԿՀ աշխատակիցների ուղեկցությամբ գնալու ժամանակ դատապարտյալը վազելով փորձել է դիմել փախուստի, սակայն ճանապարհին ընկել է ու բռնվել «Վանաձոր» ՔԿՀ վերոհիշյալ ծառայողների կողմից։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա.Շահինյանին մեղադրանք է առաջադրվել 34-355-րդ հոդվածի 1-ին մասով:  

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ