Հայաստանի ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագիծը  դեռ ԱԺ օրակարգում է:  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում  ասել է Ելք դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Հայաստանի ԵՏՄ-ից դուրս գալու նախագիծը քննարկվելու է հանձնաժողովներում: Մենք ունենք հնարավորություն լսումներ կազմակերպելու, որոնք կլինեն թե խմբակցություններում, թե առանձին շահագրգիռ  մարմինների հետ: Վերջիվերջո մենք ունենք նաեւ արտաքին գործերի հանձնաժողովում Էդմոն Մարուքյանի ելույթը, որը տակտիկական նպատակով հետաձգեցինք, որ կարողանանք այդ ժամկետը երկարաձգել: Երկու ամսվա ընթացքում կարող ենք դա քննարկել: Հանձնաժողովում հարցը կա, այն օրակարգում է, որեւէ մեկը չի կարող օրակարգից հանել:  Նպատակահարմարույթունից ելնելով դա նորից  կընդգրկվի ԱԺ օրակարգ»,-ասել է Արամ Սարգսյանը:

Պատգամավորը նշել է, որ լիագումար նիստից դուրս էլ կազմակերպվելու են լսումներ. «Շատ ավելի լուրջ քննարկման խնդիր կա, ՀՀԿ-ականները թվեր էին ներկայացնում, որոնք խոցելի թվեր են, որին կանդրադառնանք էդ ժամանակ»,-ասել է պատգամավորը: