News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովը մերժեց ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք» խմբակցության առաջարկը: Նախագծին կողմ է քվեարկել 105 պատգամավորներից 10-ը, դեմ՝ 79-ը: «Ելք»-ի 9 պատգամավորներից դահլիճում ներկա էր 7-ը: Նրանցից բացի՝ խմբակցության նախագծին կողմ են քվեարկել «Ծառուկյան» խմբակցությունից Գեւորգ Պետրոսյանն ու ՀՅԴ-ից Ռոմիկ Մանուկյանը, ինչպես նաեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության կողմնակից Արտաշես Գեղամյանը: Հետո, սակայն, Գեղամյանն ասել է, որ սխալմունք է եղել:

Այս հարցը ներառվել էր նաեւ արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի՝ անցյալ շաբաթվա նիստի օրակարգում: Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկն այստեղ մերժվեց, իսկ ԵՏՄ-ից դուրս գալու հարցն ընդհանրապես չքննարկվեց. հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը չէր ներկայացել նիստին:

Որո՞նք են լինելու «Ելք»-ի հետագա քայլերը: Արամ Սարգսյանի խոսքով՝ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախագիծը կշարունակեն քննարկել հանձնաժողովներում, հնարավոր է՝ նաեւ լսումներ կազմակերպեն խմբակցություններում եւ առանձին շահագրգիռ մարմինների հետ:

Մինչ այդ, վերլուծաբաններն այս հարցը բարձրացնելն ու քվեարկության արդյունքը համարում են Հայաստանի նվաստացման եւ ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության վերահաստատման արտահերթ ցուցադրություն: Նշում են նաեւ, որ սա Հայաստանի ղեկավարությանը հնարավորություն է տալիս Եվրամիության հետ կնքվելիք նոր համաձայնագրին ընդառաջ եւս մեկ անգամ հավատարմությունը ցուցադրել Ռուսաստանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ