News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Սպիտակի բնակիչ, 6 երեխաների հայր Միհրան Մելքումյանը, որը երեկվանից բողոքի ակցիա-նստացույց էր սկսել Վանաձորի Հայքի հրապարակում, հոկտեմբերի 4-ին կրկին հանդիպել է Գուգարաց թեմի առաջնորդ, Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ: Պատճառը Վանաձորի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում սրբապատկերների վաճառքի արգելումն է:

«Ես շաբաթ-կիրակի օրերը հաճախում եմ Վանաձորի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի, որի կից տարածքում սրբապատկերներ եմ վաճառում: Երկու ամիս ազատ վաճառել եմ, բայց հետո սկսեցին խնդիրներ առաջանալ: Մի օր էլ քահանան այլևս թույլ չտվեց, որ այդ տարածքում վաճառեմ, դիմեց ոստիկաններին, որ նրանք արգելեն: Ինձ ասացին, որ Սրբազանը թույլ չի տալիս»,- իր խնդրի նախապատմությունն է անում Միհրանը:

Նման պատասխան ստանալուց հետո վերջինս որոշում է հանդիպել Սրբազանին:Կնոջ ու երեք երեխաների հետ գնում է Առաջնորդարան, որտեղ Գուգարաց թեմի առաջնորդն ընդունում է ընտանիքին, լսում նրանց, բայց և մերժում երիտասարդ հոր խնդրանքը, փոխարենն առաջարկելով դիմում գրել, հնարավորության դեպքում աջակցելու համար:

«Սրբազանն ասաց՝ ես թույլ չեմ տա առևտուր»,- պատմում է Միհրանը, չհասկանալով սակայն, թե ինչու չի կարող եկեղեցու բակի դարպասներից դուրս վաճառել իր նկարները:

Մերժում ստանալուց հետո վերջինս դիմել է Վանաձորի քաղաքապետին ու Լոռու մարզպետին: Ըստ երիտասարդի, նրանք, սակայն, պատասխանել են, որ հարցն իրենց գործառույթների շրջանակում չէ:

Երեկ Միհրանը ևս մեկ անգամ հանդիպել է Սրբազանին: Երիտասարդին մեղադրելով երեկվանից լրատվամիջոցներով բարձարացրած աղմուկի համար, Սրբազանը իր տեսակետը չի փոխել: Կրկին կտրուկ մերժել է նրան, առաջարկելով իր վաճառքը կազմակերպել քաղաքի այլ տարածքներում:

«Ես երեխեքիս էդ նկաների վաճառած գումարով ու 50.000 դրամ նպաստով եմ պահում»,- ասում է Միհրանը, նկատելով, որ վաճառքի թույլտվություն չստանալով ընտանիքը հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

«Եթե Սրբազանը միտքը չփոխի, շատ վատ վիճակում կհայտնվենք, մահվան աստիճանին ենք կանգնում: Արդեն մոտ 800.000 դրամի սննդի պարտք ունենք Սպիտակի խանութներում, որը մեկ տարվա ընթացքում է կուտակվել»,- ասում է 6 երեխաների հայրը:

Տպել
Ամենաշատ
Partner news