News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ից պահանջել է ներողություն խնդրել Թիլերսոնի հրապարակման կապակցությամբ:

«NBC News-ը կեղծ լուրեր է հաղորդում, ավելի շատ է ստում, քան CNN-ը: Սա խայտառակություն է որակյալ լրագրության համար: Զարմանալի չէ, որ նրանց վարկանիշն ընկնում է»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:

«NBC News-ի հրապարակումը հերքվել է ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի եւ փոխնախագահ Մայք Փենսի կողմից: Նրանք պետք է ներողություն խնդրեն Ամերիկայից »:

NBC News-ը, վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին, հրապարակման մեջ նշել է, որ Թիլերսոնին համոզել են նախագահ Դոնալդ Թրամփի հետ քաղաքական տարաձայնությունների պատճառով հրաժարական չտալ: Հրապարակման համաձայն՝ Պենտագոնում ազգային անվտանգության թիմի հետ խորհրդակցության ժամանակ Թիլերսոնը բացահայտ քննադատել է նախագահին՝ նրան «տխմար» անվանելով, հաղորդում է NBC-ն:

Դրանից մի քանի օր հետո փոխնախագահ Մայք Փենսը հանդիպել է Թիլերսոնին` խնդրելով նրան հարգանք ցուցաբերել: Փենսը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են արել նրան հրաժարական չտալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ