News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ավտովթարների հետեւանքով հաճախ վնասի փոխհատուցումը լիարժեք չի լինում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, վթարների հետևանքով վնասվում են ճանապարհային նշանները, լուսացույցն ու այլ իրերը եւ դրանց համար պատշաճ փոխհատուցում չի լինում:

Վարչապետը տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին հանձնարարեց ուսումնասիրել եւ գույքագրել նման դեպքերը եւ ստացված փոխհատուցման շրջանակներում ձեռնարկել միջոցներ` դրանք վերականգնելու ուղղությամբ:

Բացի այդ, Կարեն Կարապետյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարեց սահմանել խիստ հսկողություն, որպեսզի նման դեպքերում վերահսկողությունը լիարժեք լինի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ