Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի եւ Կոտայքի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15.05-ին, ինքնակամ Կոտայքի մարզային քննչական վարչություն է ներկայացել 23-ամյա Հրանտ Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա օգոստոսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) եւ 131 հոդվածի 1-ին մասի (Մարդուն առեւանգելը) մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք: