News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշանակալի իրադարձություն է համարում Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ալ Սաուդի այցը ՌԴ՝ վստահություն հայտնելով, որ դա խթան կհանդիսանա երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Սա մեր հարաբերությունների պատմության մեջ Սաուդյան Արաբիայի թագավորի առաջին այցն է Ռուսաստան։ Դա ինքնըստինքյան շատ նշանակալի իրադարձություն է։ Մեր հարաբերությունները մեծ պատմություն ունեն»,– ասել է Պուտինը միապետի հետ հանդիպման ժամանակ։

«Մեզ շատ հաճելի է ընդունել Ձեզ այստեղ, Ձերդ գերազանցություն։ Վստահ եմ, որ Ձեր այցը լավ խթան կհանդիսանա մեր միջպետական կապերի զարգացման համար»,– ասել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ