News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Վրաստանի պատրիարքարանում մեկնաբանել են անցած շաբաթ Ախալքալաքի (Ջավախքի շրջան) Գումբուրդո գյուղում տեղի ունեցած սկանդալը։

Սեպտեմբերի 30-ին Գումբուրդոյի բնակիչների և ոստիկանության միջև բախումներ էին տեղի ունեցել։ Վեճի պատճառ են դարձել X դարի ուղղափառ տաճարի վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքները, որը Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձան է։

Աշխատանքների ընացքում եկեղեցու բակում հայտնաբերվել էին մարդկային մասունքներ,  ինչը վրդովմունք է առաջացրել Գումբուրդոյի բնակիչների շրջանում, որոնց մեծամասնությունն էթնիկ հայեր են։ Շատերը մեղադրել են շինարարներին և իշխանություններին իրենց նախնիների գերեզմանների պղծման մեջ։ Ավելի ուշ գտնված մասունքները թաղվել են նույն տարածքում։

Անցած կիրակի տեղի բնակիչների մի խումբ փորձել է վերահուղարկավորման տեղում խաչքար տեղադրել։ Այն բանից հետո, երբ ոստիկանները թույլ չէին տվել նրանց մտնել վերականգնվող տաճարի տարածք, սկսվել էր զանգվածային ծեծկռտուք։

Պատրիարքարանը կողմերին կոչ է արել «առաջացած խնդիրը լուծել օրենքի և քրիստոնեական սիրո միջոցով»։ Կոչում նշվում է, որ Գումբուրդոյի եկեղեցին վրացական է, սակայն բնակչության մի մասը սխալ տեղեկությունների ունի դրա պատկանելության վերաբերյալ։

«Թյուրիմացությունն առաջացել է տաճարի պատկանելության մասին ապատեղեկատվության պատճառով։ Հայկական առաքելական եկեղեցին հաստատում է, որ հավակնություններ չունի տաճարի նկատմամբ և այն համարում է վրացական։ Որևէ հակասություն չկա նախնիների գերեզմանների հարգանքի վերաբերյալ, սակայն պետք է հաշվի առնել, որ տաճարի բակում թաղված են վրացիներ, հայեր և այլազգի մարդիկ»,-հայտնել են Պատրիարքարանից՝ նշելով, որ այդ մարդկանց հիշատակը հարգելը «մեր յուրաքանչյուրի պարտքն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news