News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզում գործող 118 դպրոցների մեծ մասն ունի ոչ բարվոք շենքային պայմաններ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

«Այս տարի վերանորոգել ենք 14 դպրոց եւ, եթե կարողանանք մյուս տարիներին էլ այս տեմպերով շարունակել` կունենանք լավ արդյունք: Դպրոցներից շատերն ապահովված են ինտերնետով, ունեն համակարգչային սենյակներ»,-ասաց նա:

Մարզպետը նաեւ նշեց, որ նոր կրթական ծրագիր է մշակվում, որով կֆինանսավորվեն այն ուսանողները, որոնք ցանկանում են սովորել բուհում, սակայն դրա հնարավորությունը չունեն: Նրանք կֆինանսավորվեն` պայմանով, որ վերադառնան Սյունիքի մարզ եւ իրենց մասնագիտական հմտությունները իրացնեն մարզում:

Վահե Հակոբյանը նաեւ կարեւոր համարեց դպրոցները ազատել խնամի-բարեկամ հարաբերություններից. «Շատ լուրջ խնդիր է մարզում սա, այժմ քայլեր ենք ձեռնարկում դպրոցներում կարգավորել այս խնդիրը»:

Տպել