News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Մարզպետը նախ անդրադարձել է հոկտեմբերի 1-ի դրությամբ գյուղատնտեսական մթերքների արտադրության համեմատական ցուցանիշներին՝ նշելով, որ նախորդ տարվա համեմատ, բացառությամբ հացահատիկի եւ հատիկաընդեղենի, մնացած բոլոր մշակաբույսերի արտադրանքի ծավալների մասով դրական աճ է արձանագրվել: Վարչապետը մարզպետին հանձնարարել է կառավարության կողմից իրականացվող ինտենսիվ այգիների, ոռոգման կաթիլային համակարգերի, հակակարտային ցանցային համակարգերի եւ այլ ծրագրերի մասին հնարավորինս իրազեկել մարզի տնտեսությամբ զբաղվողներին եւ ֆերմերներին: Այս պահին խնդրով հետաքրքրվող շուրջ 45 ֆերմերների համար կազմակերպված է դասընթաց, որը կհեշտացնի հետագայում նրանց կողմից ներկայացված ծրագրերի մասնակցությունը: Արդեն իսկ լիզինգով առանձին ֆերմերների կողմից մարզ է ներկրվել 6 տրակտոր եւ գյուղգործիքների 2 համակազմ:

Ըստ վարչապետի հանձնարարականի՝ մարզպետի կողմից հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ. այս փուլում արձանագրված արդյունքներով կատարողականը կազմել է 84.5 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է շուրջ 344 միլիոն դրամով:

Անդրադառնալով աղբահանության ոլորտին՝ մարզպետը նշել է, որ մարզի համայնքներում առկա 171 աղբավայրերից 125-ը մաքրվել եւ փակվել է: Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար աղբահանության ընդհանուր հավաքագրման ծավալները նախորդ տարվա համեմատ եւս դրական աճ են արձանագրել: Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, արդյունքները բավարար չի համարել, եւ որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին:

Առողջապահության մասով 2017 թվականի բյուջեի նկատմամբ վճարովի ծառայությունների գումարը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 186,4 միլիոն դրամ, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 11.6 %-ով: Մարզպետին հանձնարարվել է հետեւողական աշխատանքներ իրականացնել նշված ցուցանիշը էականորեն ավելացնելու, ինչպես նաեւ բժշկական հաստատությունների մասնավոր կառավարիչների ներգրավման ուղղությամբ:

Մարզպետը տեղեկատվություն է ներկայացրել նաեւ ներդրումային ծրագրերի վերաբերյալ, մասնավորապես մարզում 49.6 մլրդ դրամ ընդհանուր ծավալով ներդրումներ են կատարվել՝ ավարտված եւ շարունակվող ծրագրերի տեսքով: Ավարտված ծրագրերով ստեղծվել է շուրջ 400 աշխատատեղ, իսկ շարունակվող ծրագրերով կստեղծվի եւս 1000-1200 աշխատատեղ: Գյուղատնտեսական աշխատանքների շրջանում մարզում ստեղծվում են 3000-3500 սեզոնային աշխատատեղեր:

Մարզպետը վստահեցրել է, որ մոտ ժամանակներս նաեւ կներկայացնի զբոսաշրջության ոլորտի զարգացման կոնկրետ ծրագրեր՝ հատկապես անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքների ենթակառուցվածքների զարգացմանը:

Փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ռազմավարության շրջանակներում մարզպետը ներկայացնել է ջրամբարների կառուցման ծրագրերը: Վարչապետը հանձնարարել է դրանք հնարավորինս հիմնավոր եւ հստակ ձեւով լրամշակել եւ քննարկել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ:

Մարզպետը նաեւ ներկայացրել է կրթության ոլորտում արձանագրված արդյունքները՝ մասնավորապես նշելով, որ 2017-2018 ուսումնական տարում մարզում աշակերտների թիվը կազմել է 34915, նախորդ ուսումնական տարվա 34049-ի փոխարեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկվել են ԱՍՀ նախարարության 2024թ․ բյուջետային ծախսերի ծրագրերը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024թ․ բյուջետային ծախսերի արդյունավետության ու քաղաքացիական հասարակության...
Կպարզեցվեն ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքից ազատելու ընթացակարգերը
Ըստ հիմնավորման, կառավարության 2021 թ. համապատասխան որոշմամբ հաստատվել էր ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման...
Քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր
Առանձին անդրադարձ է կատարվել Տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական...
ՀԲ-ի կողմից նախատեսվում է Հայաստանում իրականացնել հանքային ներուժի գնահատում և վերլուծություն
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ...
Մհեր Գրիգորյանը Նիկոլաս Ռալլոյին է ներկայացրել գործադիր իշխանության կողմից ավիացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումները
Մհեր Գրիգորյանը Նիկոլաս Ռալլոյին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանություններում կատարվող կառուցվածքային փոփոխություների...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն դեռ թանկանում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 30-ին, կազմել է...
Ամենաշատ