News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2014-ից 2016-ը ԵՄ պետությունները հակառուսական պատժամիջոցների հետեւանքով 30 միլիարդ եվրոյի արտահանման կորուստ են ունեցել: Այս մասին նշվում է տնտեսական հետազոտությունների ավստրիական ինստիտուտի հաշվետվության մեջ (WIFO), հաղորդում է Ինտերֆաքսը: Դա պայմանավորված է նրանով, որ այս ժամանակահատվածում ԵՄ-ից Ռուսաստան արտահանումը միջինը 10,7 տոկոսով կրճատվել է՝ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցներից:

Ի թիվս այլ գործոնների, որոնք բացասաբար են ազդել 2014-2016թթ. դեպի ՌԴ արտահաման ցուցանիշների վրա, փորձագետները նաեւ նավթի գների անկումն ու ռուբլու թուլացումն են նշել:

Ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում, ԵՄ-ից Ռուսաստան արտահանումը նվազել է 15,7տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ