News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիեւյան կամրջի վրա կանխել են Երեւանի բնակիչ՝ 16-ամյա Աննա Ա.-ի ինքնասպանության փորձը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 11։50-ի սահմաններում կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկաններին են մոտեցել մի քանի քաղաքացիներ եւ հայտնել, որ մի աղջիկ անցել է Կիեւյան կամրջի վտանգավոր եզրագիծը եւ սպառնում է ցած նետվել։

Ոստիկաններին հաջողվում է կարճ ժամանակ բանակցություններ վարել աղջկա հետ եւ նրան անցկացնել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխում են Ոստիկանության Մաշտոցի բաժնի անչափահասների գործերով բաժանմունք։

Փաստ առթիվ հետաքննություն է սկսվել։

Կայքի տեղեկություններով՝ աղջիկը սովորում է Երեւանի քոլեջներից մեկի 2-րդ կուրսում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ