News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

Հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանը հիվանդանոցից տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան  Մնացական Ղազարյանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի եւ շարունակում է մնալ առողջական վատ վիճակում: Պաշտպանի խոսքով, Երեւանի Արաբկիր եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն կներկայացվի՝ Գայանե Գալոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին:

Նշենք, որ Գայանե Գալոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Փաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Առաջադրված մեղադրանքից ենթադրվում է, որ Գալոյանը հանցակից է եղել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news