News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 30
USD
405.93
EUR
394.24
RUB
7.12
Տեսնել լրահոսը


Ուրալցի հետազոտող Վալենտին Դեգտյարեւը Սվերդլովի մարզում՝ Դյատլովի լեռնանցքի շրջանում, հնագույն երկրաչափական պատկերի արբանյակային լուսանկարներ է գտել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Սվերդլովի մարզում հնագույն գեոգլիֆի արբանյակային լուսանկարներ են հայտնաբերվել։ Ամենահետաքրքիրն այն է, որ նեոլիթի դարաշրջանի հուշարձանը նախկինում վրիպել է բոլորի աչքից։ Այն Դյատլովի լեռնանցքից 60 կմ հարավ–արեւելք է գտնվում»,– գրել է հետազոտողն իր բլոգում։

Նրա խոսքով՝ արտեֆակտի երկարությունը 10 կմ է, լայնությունը՝ մոտ 5 կմ։

«Բոլոր նկարները արված են հիմնահողի վրա՝ տայգայում։ Դրանք երկրաբանության կամ փայտամթերման հետ որեւէ կապ չունեն։ Հնագույն նկարիչներն այնպիսի բան են պատկերել, որն այսօր կարելի է երկակի մեկնաբանել։ Սակայն դրանք երկնաքարի նման ինչ–որ բան են հիշեցնում։ Հնարավոր է, դա անցատեղի է դեպի ինչ–որ վայր։ Երկու լեռ, որոնց միջեւ դարպաս հիշեցնող ինչ–որ բան է պատկերված»,– ասել է հետազոտողը։

Նրա կարծիքով դա ապացուցում է, կոր Դյատլովի լեռնանցքի շուրջ տարածքը այդտեղ ապրող մանսիների համար սուրբ է եղել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել