News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քաղաքացի` ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Շ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2017 թվականի սեպտեմբերի 6-ին, գողության փորձի կասկածանքով բերման ենթարկելու համար, իր տուն են այցելել ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի մի քանի ոստիկաններ:

Ա. Շ.-ն հայտնել է, որ երբ հրաժարվել է ենթարկվել բաժին ներկայանալու վերաբերյալ ոստիկանների պահանջին, նրանցից մեկը ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից խոշտանգում կատարելու նշված դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով:

Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է «Արմավիր» ՔԿՀ կալանավոր Է. Մ.-ի  նկատմամբ բռնություն գործադրելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, 23.08.2017թ.-ին Է. Մ.-ն գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցները ծեծի ու բռնության են ենթարկել վերջինիս: Միաժամանակ կալանավորի շահերի պաշտպանը դիմումով հայտնել է, որ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու հետեւանքով Է. Մ.-ի ծնոտը կոտրվել է, եւ վերջինս կալանավայրում չի կարողանում օգտվել սննդից:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ