News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 7-ին` ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդոսկրի վզիկի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1941 թ. ծնված Ժաննա Հ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է 15-րդ թաղամասում վայր ընկնելու հետեւանքով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 8-ին պարզվել է, որ Ժաննա Հ.-ն նշված վնասվածքը ստացել է հոկտեմբերի 7-ին՝ ժամը 20.00-ին, Գ.Չաուշի արձանի մոտ, «Միցուբիշի ԻՈ» մակնիշ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 23.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Տ.Պետրոսյան փողոցի թիվ 30/30 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 22-ամյա Լիլիթ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է հետաքննություն:

***

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14.40-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երեւանյան խճուղու թիվ 11 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Արայիկ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 7-ին ժամը 16.30-ին, «ՎԱԶ-2114» ավտոմեքենայի վարորդը Վարդանանց փողոցի թիվ 35 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 83-ամյա Էմմա Ա.-ին եւ իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Խանջյան փողոցի թիվ 18/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա Գագիկ Ս.-ին, ինչի հետեւանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 21.00-ին, «ԳԱԶ 32213» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան խճուղու թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 40-ամյա Սոնա Խ.-ին. որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 61-րդ կմ-ին «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1971 թ. ծնված Հրանտ Մ.-ին եւ իր մեքենայով տեղափոխվել նրան հիվանդանոց:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ