News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թեհրանը կարող է խիստ պատասխան միջոցներ կիրառել, եթե Վաշինգթոնը Իսլամական հեղափոխության պահապան կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչի որպես ահաբեկչական խմբավորում։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Fars-ը։

«Անկասկած, շատ դաժան արձագանք կլինի»,-ասել է Զարիֆը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն կլինի Իրանի արձագանքը, եթե ԱՄՆ-ն իր նոր ռազմավարությունում ԻՀՊԿ-ն ահաբեկչական խմբավորում ճանաչի։

Ավելի վաղ ԻՀՊԿ-ի ղեկավար Մուհամմեդ Ալի Ջաֆարին, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից ԻՀՊԿ  որպես ահաբեկչական ճանաչելու հնարավորության վերաբերյալ հայտարարությունը, հայտնել էր, որ այդ դեպքում կորպուսը ամերիկյան բանակին կվերաբերվի այնպես, ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ուժերին։

Ավելի վաղ, Washington Post թերթ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նպատակ ունի  չեղարկել Իրանի հետ միջուկային համաձայնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ