News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 26
USD
447.17
EUR
479.19
RUB
7.04
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամ իր խնդիրներն է լուծում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը:

«Գաղտնիք չէ, որ կազմակերպության մասնակիցների միջեւ խորը հակասություններ են լինում, եւ կազմակերպության յուրաքանչյուր անդամ հետապնդում է իր սեփական նպատակները: Դաշնակիցների հանդեպ իերնց շահերին հակասող դիրքորոշում է արտահայտվում», - նշել է փորձագետը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ պետության ղեկավարը նշել էր, որ որոշ դաշնակիցներ իրենց գործընկերների համար անհասկանալի դիրքորոշում են հայտնում:

Նշենք, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահը Ադրբեջանի պաշտպանության նախարարին հավաստիացրել է, որ պատրաստ է «աջակցել Ադրբեջանի ժողովրդի անվտանգության ապահովման հարցում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ