News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հարեւանին հարվածներ հասցնելու մեջ մեղադրվող նախկին ոստիկան Խոսրով Ստեփանյանի շահերի պաշտպանը դիմել է Վերաքննիչ դատարանը: Նա պահանջում է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ դատարանի կողմից արդարացված Կարեն Սափրիչյանին մեղավոր ճանաչել:

Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 16-ին արդարացրել էր գործով մյուս ամբաստանյալ Կարեն Սափրիչյանին եւ որոշում կայացրել Խոսրով Ստեփանյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով դատաքննությունը վերսկսելու մասն:

Խոսրով Ստեփանյանը մեղադրվում է տնամերձ հողատարածքի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հարեւանին՝ Կարեն Սափրիչյանին, հարվածներ հասցնելու մեջ: Խոսրով Ստեփանյանի հարեւանին՝ Կարեն Սափրիչյանին եւս մեղադրանք էր առաջադրվել՝ հարեւանին հարվածելու համար:

Նրանք 2016 թվականի հուլիսի 31-ին միջանձնային անհաշտ փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց ՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ Ծեծը: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տպել
Ամենաշատ