News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ բանակը պետք է պատրաստ լինի Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը ռազմական սցենարով լուծելու տարբերակին: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը:

Ըստ նրա՝ ներկայումս դիվանագիտական ջանքերով եւ տնտեսական պատժամիջոցներով փորձում են Հյուսիսային Կորեային հետ կանգնեցնել այն ճանապարհից, որով երկիրը շարժվում է: Այնուամենայնիվ, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ ապագա է սպասվում ռեժիմին:

«Միակ բանը, ինչը կարող է անել ԱՄՆ բանակը՝ պատրաստ լինել ռազմական տարբերակներին, որոնց անհրաժեշտության դեպքում նախագահը կարող է դիմել: Բանակը պետք է պատրաստ լինի, դա նրա պարտքն է: Եվ ես գիտեմ, որ բանակը միշտ կատարելու է իր պարտականությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ