News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան ժամը 11-ի սահմաններում անհայտ անձը թալանել է «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը:

«ՀԺ»-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղը թալանած անձը խոշոր չափի գործարք կատարելու համար նախապես պայմանավորվել էր կառավարչի հետ:

Նշանակված ժամին նա եկել է բանկ եւ գնացել կառավարչի սենյակ: Նույն այդ տեղեկություններով, նա սպառնալիքները գրավոր տեսքով է ներկայացրել, որում պահանջել է գումարը փոխանցել իրեն՝ այլապես կպայթեցնի բանկը: Նա գրավոր պահանջ է ներկայացրել՝ այդ կերպ փորձելով խուսափել աղմուկից: Կառավարիչը պահարանում եղած մոտ 200 հազար դոլարը տվել է նրան: Ինչից հետո այդ անձը շարունակել է սպառնալիքներ հնչեցրել եւ պահանջել, որպեսզի կառավարիչն իր հետ դուրս գա սենյակից, այլապես սպառնալիքներն իրականություն կդարձնի:

Երեկ կեսգիշերի դրությամբ բանկը թալանած անձնավորությունը դեռ չէր հայտնաբերվել։ Նույնիսկ նրա ինքնությունը պարզված չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ