News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը նույնպես կարող է ԵՏՄ անդամ դառնալ։ Այս մասին հոկտեմբերի 10-ին լրագրողներին ասել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական  կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

ԵՏՄ–ին Ադրբեջանի անդամակցությունը, նրա խոսքով, շատ բացասական զարգացում կունենա Հայաստանի համար։ «Դա նշանակում է, որ Հայաստանի վրա գործադրվող ճնշումը մեծանում է։ Ես Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումից, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա, ինչ–որ լուրջ փոփոխություններ չեմ սպասում»,– ասել է Պապյանը՝ հավելելով, որ Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ավանդական կոշտ է եղել, իսկ հիմա ավելի է կոշտացել։

Փորձագետի կարծիքով հարցն այն է, թե որքան երկար Հայաստանը կկարողանա դիմադրել դրան, ընդ որում, Երեւանի կողմից զիջումների դեպքում հայկական կողմը ավելի ծանր վիճակում կհայտնվի։ «Այս մասին խոսում են անգամ ռուսաստանցի փորձագետները։ Ցանկացած տարածքային զիջում հայկական կողմից կբերի ոչ թե խաղաղության, այլ պատերազմի»,– ասել է Պապյանը։

Ընդ որում, փորձագետը կարծում է, որ Եվրոպան շահագրգռված չէ, որ ղարաբաղյան հարցը լուծվի բացառապես ռուսական կողմից, եւ ուզում են մասնակցություն ունենալ։ Արա Պապյանը վստահ է, որ դա լավ հնարավորություն է Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղի շուրջ իր դիրքորոշումն առաջ մղելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ