News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 10-ին, «Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով դատական նիստին պետք է ցուցմունք տար ընթերակա Յուրի Գալստյանը։ Սակայն, պարզվել է, որ Յուրի Գալստյանը Հայաստանի Հանրապետությունում չէ, նա մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կողմերին տեղեկացրեց՝ ըստ համապատասխան ծանուցագրերի՝ Նուբարաշենի խճուղում գտնվող շենքերից մեկի հասցեն տասը տարի առաջ անվանակոչվել է, մինչդեռ քննչական գործողության արձանագրության մեջ նշված է եղել հին հասցեն: Ըստ հին հասցեով ստացված գրության՝ այդտեղ Յուրա Գալստյան անունով անձ չի բնակվում, իսկ մեկ այլ՝ նոր հասցեով նշված ծանուցագրով՝ այդպիսի անձ գոյություն ունի, բայց օգոստոսից գտնվում է ՌԴ-ում:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ անհասկանալի է, թե դատարանն ում է փնտրում:

«Մեղադրողը պետք է հրաժարվի այդ արձանագրությունից որպես ապացույց, քանի որ պարզ չէ, թե ում են փնտրում, արդյոք Ռուսաստան գնացող անձն այն մարդն է, որը փնտրվում է։ Ընթերակայի ներկայությունը քննչական գործողությանը ձեւական բնույթ չի կարող կրել, քանի որ նա պետք է գա դատարան եւ ասի, թե ինչ են արել։ Մեզ պետք է հարցաքննել այն ընթերականերին, որոնք ներկա են գտնվել եւ թող մեղադրողը որոշակի գործողություններ ձեռնարկի գտնելու այն անձին, որը մասնակցել է։ Անհասկանալի է՝ ո՞ւմ ենք փնտրում, ինչո՞ւ են սխալ գրված ընթերակայի տվյալները»,-ասաց  Լուսինե Սահակյանը:

Մեղադրող Արամ Արամյանն առաջարկեց կրկին ծանուցում ուղարկել նշված հասցեով, դատարանը որոշում կայացրեց կրկին ծանուցում ուղարկելու:

Նշենք, որ ընթերակա Յուրի Գալստյանի բացակայության պատճառով արդեն մի քանի նիստ հետաձգվում է, այս հանգամանքը այսօր առիթ դարձավ, որ ամբաստանյալները դժգոհեն. «Յանիմ շատ ապացույց կար, մի հատ էլ…»,-ասաց Վահան Հակոբյանը («Գաստիկ»): Սարգիս Գրիգորյանն էլ ( «Ծգլ») իր հերթին հավելեց. «Համ հասցեն էր սխալ, համ ընթերակայի ծննդյան թիվը…ոնց որ մաֆիա խաղանք՝ իրենք սեւերն են, մենք՝ քաղաքացիները»: Վեց ամիս է՝ այս վիճակն է, ամոթ է…»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ