News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի վերաբերյալ քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Է. Ք.-ն դատական նիստի ընթացքում հայտնել է, որ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում իրեն տեւական ժամանակով պահել են ոստիկանության Արաբկիրի բաժնում, որտեղ երեք քննիչներ իր նկատմամբ ճնշումներ ու սպառնալիքներ են գործադրել` հարկադրելով  իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ առանձնապես խոշոր չափերով գողության փորձ կատարելու վերաբերյալ:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող  մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով:

Մյուս քրեական  գործը հարուցվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վ. Ն.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով կայացած դատական նիստի ընթացքում ցուցմունք, իսկ այնուհետեւ` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ՊՆ նախկին քննչական ծառայության քննիչն իրեն հարցաքննելիս հոգեբանական ճնշումների է ենթարկել` պահանջելով ցուցմունքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ գրի առնել, թե, իբր, ինքը իր եւ այլ անձանց մարտական ուղու վերաբերյալ փաստաթղթեր է կնիքել:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելու հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ