News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ համագործակցության շրջանակում Երեւանում այսօր մեկնարկել է «Եվրասիական տնտեսական միությունում տեխնիկական կանոնակարգման համակարգը» խորագրով  համաժողովը։ Այն կազմակերպել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Անդամ-պետությունների համար ԵՏՀ-ն պարբերաբար նման հանդիպումներ է կազմակերպում՝ ներկայացնելու մշակված եւ շրջանառության մեջ դրված նոր տեխնիկական կանոնակարգերը։

Ինչպես նշեց ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման եւ հավատարմագրման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիլի Մաքսուդյանը, իրենց մասնագետները կներկայացնեն 10 նոր կանոնակարգ, Հայաստանի մասնագետների հետ կքննարկեն ԵՏՄ միասնական դաշտում աշխատելիս ծագող խնդիրները։ Նպատակը հստակ աշխատող համակարգի ձեւավորումն է՝ տնտեսվարողների համար ապրանքների արտահանման եւ ներմուծման առումով հնարավորինս պարզ եւ անխոչընդոտ միասնական շուկա ձեւավորելը։

Մաքսուդյանը մասնավորապես նշեց, որ միասնական դաշտում աշխատելու արդյունքներն արդեն նկատելի են. շատ տնտեսվարողներ հավատարմագրման համար այլեւս սահմանափակումներ չունեն եւ հաճախ հավատարմարգում անում են ոչ այն երկրում, որտեղ հիմնական գործունեություն են ծավալում, այլ դիմում են ԵՏՄ անդամ այլ պետությունների։   

Ապրանքների գնահատման առումով չափումների միասնականության ապահովման համակարգը, ԵՏՄ-ում ոչ պարենային ապրանքների համապատասխանության գնահատումը պետական գրանցման ձեւով, թեթեւ արդյունաբերության, օծանելիքի եւ կոսմետիկ միջոցների,  երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության տեխկանոնակարգերի կիրառման առանձնահատկությունները համաժողովի երկօրյա քննարկման թեմաներից են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ