News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում ձերբակալվել է 62-ամյա ամերիկացի մի տղամարդ, ով 19 տարի շարունակ սեռական բռնության է ենթարկել իր խորթ աղջկան՝ Ռոզալին Մակգինիսին, հաղորդում է New York Post-ը։

Հետաքննության համաձայն՝ Հենրի Միշել Պիետը Ամերիկայի Օկլահոմայի նահանգից, առաջին անգամ բռնացել էր աղջկա վրա, երբ վերջինս 11 տարեկան էր։ Ընդ որում, ամերիկացու մյուս երեխաները վստահեցնում են, որ իրենց հայրը աղջկա նկատմամբ սեռական ոտնձգությունները սկսել է ավելի վաղ։

Այս ամբողջ ընթացքում տղամարդը Ռոզալինին փակի տակ էր պահում, բռնաբարում եւ ծեծում այն աստիճան, որ նա ուշագնաց էր լինում։

1997 թվականին Պիետի հարազատ որդին վերցրել էր Ռոզալինին դպրոցից, որից հետո տղամարդը աղջկան տարել էր մեքսիկական մի գյուղ ու պահել նրան այնտեղ։ Այդ ժամանակվանից ի վեր զոհը բռնավորից ունեցել է 9 երեխա։ Այս տարվա սեպտեմբերին նրանցից 8-ի հետ կինը կարողացել է հասնել ամերիկյան դեսպանատուն եւ օգնություն խնդրել։

Պիետի ձերբակալումից հետո նրան արտահանձնել են ԱՄՆ։ Երեքշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, նա պետք է ներկայանա դատարանի առաջ Օկլահոմայում։

Այս պահին կնոջ եւ երեխաների հետ, որոնք 2-17 տարեկան են, աշխատում են հոգեբանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․վնասի չափը 102 մլն դրամ է
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին...
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում
Մայիսի 8-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Գերմանիայում տեղի են ունեցել քաղաքական գործիչների վրա հարձակումների նոր դեպքեր. Spiegel
Իրականացվել է արդեն չորրորդ հարձակումը...
Ամենաշատ