News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը եւս հաջողությամբ չի պսակվել. թեկնածուներից ոչ մեկը կրկին ձայների մեծամասնություն չի հավաքել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ղեկավարի պաշտոնի համար դիմել են վեց երկրների ներկայացուցիչներ: Նրանց թվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Վիետնամի Ազգային հանձնաժողովի ղեկավար Սուան Շո Ֆամը եւ Եգիպտոսի ընտանիքի եւ հասարակության հարցերով նախկին նախարար Մուշիրա Հաթաբը:

Գլխավոր տնօրենի պաշտոնի համար պայքարում է նաեւ Կատարի դիվանագետ Համադ բին Աբդուլազիզ Ալ Քավարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Չինաստանի ներևկայացուցիչ  Ցյան Տանը, Լիբանանի մշակույթի նախարարության խորհրդական Վերա Էլ Խուրի Լաքեյը ու Ֆրանսիիայի մշակույթի նախկին նախարար Ֆրանսիայի Օդրի Ազուլեն:

3 թեկնածուներ՝ Գվատեմալայի ներկայացուցիչ Խուան Ալֆոնսո ֆուենտես Սորիան, Իրաքի քաղաքական գործիչ Սալեխա Ալ Խասնավին եւ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ավելի վաղ հետ էին կանչվել: Բյուլբուլօղլուն քվեարկության առաջին փուլից հետո հանել էր իր թեկնածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ