News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մոսկվան Վաշինգտոնի ծրագրերը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն հայտարարելը, համարում է Իրանի միջուկային համաձայնագրի տապալմանն ուղղված քայլ: Այս մասին հայտատարել է Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք դրան բացասաբար ենք նայում եւ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն չենք համարում», - նշել է նա. «Այս ամենն արվում է Վաշինգտոնին համապատասխանող ոճով Իրանի միջուկային հարցի հայտնի պայմանավորվածությունները տապալելու համար», - ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնի այս քայլը կարող է տարածաշրջանում լրացուցիչ լարվածություն ստեղծել , մասնավորապես, Սիրիայում, Կաբուլովն ասել է. «Անկասկած, դա չի նպաստի որեւէ տեղում կայունության հաստատմանը»: «Հնարավոր է, դա Սիրիայի համար էլ աննկատ չմնա», - ավելացրել էդիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ