News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Սերբիայի առաջին փոխվարչապետ եւ արտգործնախարար Իվիցա Դաչիչը հանդիսավոր ընթրիքի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար թուրքերեն երգ է երգել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Դաչիչի ելույթը տեղադրել են սոցցանցերում, այն հրապարակել են նաեւ սերբական լրատվամիջոցները։

Տեսանյութում երեւում է, որ փոխվարչապետը միկրոֆոնով երգում է Osman Aga կատարումը, իսկ սեղանի շուրջ նստած են Էրդողանը՝ կնոջ՝ Էմինայի հետ եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ու նրա տիկինը՝ Թամարան։ Պետության ղեկավարները եւ ներկաները նախարարի ելույթը դիմավորում են բուռն ծափողջույններով։

Դաչիչը կատարել է նաեւ բոսնիացի երգիչ Խալիդ Բեշլիչի՝ Բալկաններում հայտնի «Միլյացկա» երգը։ Ընդ որում, բելգրադցի մուֆթի Մուստաֆա Յուսուֆփախիչը ցուցադրաբար նրան «պարգեւատրում» է թեյավճարով, ինչին հանդիսատեսը նույնպես բուռն ծափողջույններով է արձագանքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ