News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Պաշտպանության ոլորտի օրենսդրական դաշտն ի մի բերելու կարիք կա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ դահլիճում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում նշել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, խորհրդարանական լսումների նպատակը հանրությանը օրենսդրական նոր կարգավորումների մասին առաջարկը ներկայացնելն է:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ «Պաշտպանության մասին», «Զինվորական ծառայության» մասին օրենքների ընդունումը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով, քանի որ արված փոփոխությունները  կարիք ունեն կարգավորման օրենսդրական մակարդակում:

Օրենսդրական փոփոխությունների երկրորդ նպատակն, ըստ նախարարի, ոլորտում մեկ միասնական օրենսդրական դաշտ ստեղծելն է, քանի որ գործող օրենքներում շատ հաճախ կարելի է հանդիպել օրենսդրական նույն կարգավորումները:

Երրորդ նպատակը պաշտպանական համակարգում ներդրված «Պատիվ ունեմ», «Ես եմ»  ծրագրերի համար  իրավական հիմքի ստեղծումն է, որոնք լուծում են պահանջում. «Երկու ծրագիրն էլ, ինչպես նաեւ բազմաթիվ այլ փոփոխություններ, կարիք ունեն  իրավական ձեւակերպման օրենքի մակարդակում»:

Վիգեն Սարգասյանի խոսքով, նոր կարգավորումներով հստակեցվելու են նաեւ ՊՆ-ի ու Զինված ուժերի գլխավոր շտաբի գործառույթները, արդիականացվելու են զորակոչային ծառայությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ