News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աշխարհի չորս երկրներ՝ Իրաքը, Իրանը, Չինաստանը եւ Սաուդյան Արաբիան, ամենաշատ մահապատիժ իրականացնողներն են։  Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը  Մահապատժի դեմ պայքարի միջազգային օրվա ընթացքում եւ կոչ է արել հրաժարվել նմանատիպ դաժան մեթոդներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Այսօր ընդամենը 4 երկիր իրականացնում են աշխարհում գրանցված մահապատիժների 87 տոկոսը, հայտարարել է Գուտերեշը։   Ըստ ՄԱԿ մարդու իրավունքի կազմակերպության գերագույն հանձնակատարի՝ դրանք են Իրաքը, Իրանը, Չինաստանը եւ Սաուդյան Արաբիան։

Ըստ ՄԱԿ–ի՝ 2016–ին իրականացված մահապատիժների քանակը, համեմատած 2015–ի հետ, նվազել է 37 տոկոսով։

«Միեւնույն ժամանակ մենք անհանգստացած ենք մահապատիժը վերականգնելու միտումների կապակցությամբ, որը կապ ունի ահաբեկչության հետ»,- հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։

Գուտերեշը նշել է, որ մահապատիժները հիմնականում իրականացվում են գաղտնի։ Նրա խոսքով՝ որոշ կառավարություններ թաքցնում են մահապատժի ենթարկվածի անունն ու պատճառը։

Նա նաեւ հայտարարել է, որ կառավարությունը պետականորեն գաղտնի է պահում մահապատժի իրականացումը, որոշներն էլ իրավաբանների հետ են պահում տեղեկության հասանելիությունից եւ ներում խնդրելու հնարավորությունից։

Գուտերեշը նշեց նաեւ այն փաստը, որ գաղտնի են պահվում էկզեկուցիայի դեղամիջոցներ մատակարարող կազմակերպությունները, դրանց վարկանիշի  վրա բացասականորեն չազդելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ