News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Զինվորական կոմիսարիատները միանգամայն հնարավոր է խոշորացնել։ Այս մասին հոկտեմբերի 11-ին՝ խորհրդարանում կայացած լսումների ժամանակ, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով «Պաշտպանության մասին» օրինագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝  խաղաղ պայմաններում ավելի փոքր քանակով զինվորական կոմիսարիատներ կարող են գրանցել զորակոչիկներին: Այս տարի մարզերից մեկում անցկացվել է զորակոչիկների էլեկտրոնային հաշվառման փորձնական ծրագիր: Այժմ այս փորձը կարող է տարածվել այլ մարզերում և բավարարվել երկրում 12-ից 14 խոշոր զինվորական կոմիսարիատներով։ «Իսկ պատերազմի սպառնալիքի դեպքում նրանք կկարողանան մի քանի հենակետ բացել իրենց շուրջը», - ավելացրեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ