News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աջ ղեկով մեքենաների հարցով դեռ ոչինչ չի որոշվել, քննարկումները շարունակվում են: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Հայտարարությունում ասվում է, որ վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ եւ մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հնարավոր սահմանափակումների մասին:

«Հաշվի առնելով վաղաժամ, երբեմն հակասական փաստարկները` հարկ ենք համարում պարզաբանել, որ այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող կամ նրանց իրավունքները սահմանափակող որեւէ իրավական ակտ չկա:

Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության կարգավորման բարեփոխումների համատեքստում քննարկվում են խնդրի կարգավորման բոլոր տարբերակները՝ դժվարություններ չստեղծելով այդ տրանսպորտային միջոցների գործող սեփականատերերի համար:

Ընդ որում` այդ քննարկումները ներառում են ճանապարհային երթեւեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացրած առաջարկները, որոնք ավարտուն տեսքի բերվելուց եւ ամփոփումներից հետո սահմանված կարգով կներկայացվեն թե՛ հասարակությանը եւ թե՛ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին»,– ասված է պարզաբանման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ