News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ընդունել է տարբեր ընկերություններ ներկայացնող միջազգային ներդրողների խմբին՝ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ: 

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետ Կարապետյանը կարեւորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեշնլ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը եւ նշել, որ ՀՀ կառավարությունը բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանն ու զբաղվածության աճին, կանգնած է ներդրողների կողքին որպես գործընկեր: Վարչապետը միաժամանակ ընդգծել է ընկերության կողմից բնապահպանական ու սոցիալական պարտավորությունների կատարման կարեւորությունը:

Կարեն Կարապետյանը ներդրողներին է ներկայացրել մեր երկրի տնտեսության ներկայիս վիճակն ու հեռանկարները՝ ավելացնելով, որ արձանագրվող տնտեսական միտումները կարող են լավ հիմք լինել կայուն ու երկարատեւ աճ ապահովելու համար: Միաժամանակ, վարչապետը ներդրողներին հորդորել է Հայաստանը դիտարկել որպես եվրասիական եւ իրանական շուկաներ մուտք գործելու լավ հարթակ՝ հաշվի առնելով առկա առեւտրային բարենպաստ ռեժիմները:

Հովարդ Սթիվենսոնը նշել է, որ «Լիդիան Ինթերնեշնլ»-ի օրինակով մշտապես փորձում են միջազգային ներդրողներին ներկայացնել, որ Հայաստանը կարող է բիզնեսի համար բարենպաստ հարթակ լինել: Նա նաեւ վստահեցրել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի ստանձնած բոլոր պարտավորությունները եւ սոցիալական ու բնապահպանական ծրագրերը կյանքի են կոչվելու եւ հավելել է, որ իրենց նախաձեռնած ծրագրից պետք է օգուտ քաղեն ինչպես համայնքները, այնպես էլ պետությունը:

Հանդիպման ընթացքում վարչապետ Կարապետյանը պատասխանել է ներդրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են կառավարության բարեփոխումներին եւ բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿ հանձնաժողովի որոշումը
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը...
Հաջորդ տարի Հայաստանը լուրջ տնտեսական խնդիրների առջեւ է կանգնելու. Թադեւոս Ավետիսյան
Նրա խոսքով, տնտեսական աճի գործոնները վերանում են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ Հայաստանի...
ՀՀ իշխանությունները կարծում են, որ արտահանողների կորուստներից կարելի է «լավ դաս» քաղել. Թադեւոս Ավետիսյան
Նա նշեց, որ մոտեցող ամանորյա տոների ֆոնին սկսվում է արտահանման ակտիվ սեզոնը, իսկ հայաստանյան...
ՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրում է, որ...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 29-ին, կազմել է...
Պետական և համայնքային հարկերը բյուջե չվճարելու դեպքում նախատեսված 20 հազար դրամ տուգանքը կհանվի. Նախագիծ
Այո՛, տնտեսվարողների համար հանում ենք 20.000 դրամ տուգանք վճարելու պարտավորությունը, քանի որ, միևնույն է, դրա համար ֆինանսական…
Ամենաշատ