News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրաքի դատարանը անկախության հանրաքվեի համար պատասխանատու բարձրաստիճան քուրդ պաշտոնյաներին կալանավորելու որոշում է կայացրել, հայտնում է AFP–ն։

Այս որոշումը մեծացնում է Իրաքի Քուրդիստանի վրա ճնշումը հանրաքվեից հետո, որը Բաղդադն անօրինական է ճանաչել։

Իրաքի վարչապետի ղեկավարած ազգային անվտանգության խորհրդի խնդրանքով Արեւելյան Բաղդադի դատարանը կալանքի օրդեր է տվել քվեարկության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Հենդրեն Սալեհի եւ 2 այլ անդամի նկատմամբ, հայտնել է գերագույն դատական խորհրդի ներկայացուցիչ Աբդել Սաթար Բայրաքդարը։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ