News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Միխայիլ Գորբաչովը կոչ է արել Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներին անցկացնել ամբողջական ձեւաչափով հանդիպում, որի հիմնական թեման պետք է լինեն միջուկային զենքի կրճատման եւ ռազմավարական կայունության ամրապնդման խնդիրները,ն հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գորբաչովը նշել է, որ «միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը այսօր վտանգված է»՝ լինելով զանգվածային ոչնչացման զենքերի սահմանափակման եւ կրճատման համակարգում ամենախոցելի օղակը: Այժմ երկու կողմերից կոչեր են հնչում այս պայմանագրից հրաժարվելու համար:

Նա նշել է, որ երկրների միջեւ հարաբերությունները սուր ճգնաժամ են ապրում, անհրաժեշտ է ելք փնտրել իրավիճակից, իսկ դրա համար կա «փորձված միջոց` երկխոսություն՝ փոխադարձ հարգանքի հիման վրա»:

«Ես կոչ եմ անում պատրաստել եւ անցկացնել լիարժեք, ամբողջական ձեւաչափով ռուս-ամերիկյան գագաթաժողով: Նորմալ չէ, որ միջուկային գերտերությունների նախագահները հանդիպում են «դաշտերում», եւ հանդիպել են միայն մեկ անգամ: Հուսով եմ, որ իսկական գագաթնաժողովի պատրաստման գործընթացը կա», - հայտարարել է ԽՍՀՄ նախկին նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ