News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեղադրողը դիմել է Վերաքննիչ՝ պահանջելով «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ-ից շորթում կատարելու մասով: Միեւնույն ժամանակ, մեղադրողը նշել է, որ դատարանը որեւէ հիմք չուներ անթույլատրելի ճանաչել՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գրությամբ 2016թ. հուլիսի 12-ին քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրված՝ բանկի գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մարկետոլոգ Արմինե Մնացականյանի եւ որպես «Analitik.am» լրատվական կայքի մարկետինգի ղեկավար Ինգա Կիրակոսյանի, տուժող Տ.Ուրիխանյանի կողմից 2016թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայութուն ներկայացրած՝ նրա եւ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լալի Սվիմոնյաի զրույցի ձայնագրությունը պարունակող լազերային սկավառակը եւ այն զննելու մասին արձանագրությունը, Տիգրան Ուրիխանյանի եւ Անի Հովհաննիսյանի հանդիպման ձայնագրությունը, Սարգիս Հարությունյանի եւ Անի Հովհաննիսյանի հանդիպման տեսաձայնագրությունը  եւ դրանք բովանդակող լազերային սկավառակի զննման մասին արձանագրությունը:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն Անի Հովհաննիսյանին հուլիսի 25-ին մեղավոր էր ճանաչել միայն Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու դիմաց գումար շորթելու մասով եւ դատապարտվել մեկ ու կես տարվա ազատազրկման եւ անմեղ` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից գումար շորթելու դրվագով:

Հիշեցնենք, որ մեղադրողը Անի Հովհաննիսյանի համար 3.5 տարվա ազատազրկում էր պահանջել:

Ըստ մեղադրական եզրակացության` Անի Հովհաննիսյանը շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից մարտի 15-ին պահանջել է 1 մլն դրամ: Բացի դրանից, նա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ: Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, որն էլ նշել է, թե համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ նմանատիպ հոդվածների հրապարակումները դադարեցնելու համար: Օրեր անց Անի Հովհաննիսյանը պատգամավորից պահանջել է 300 հազար դրամ, որն օրեր անց նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանը ստացել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Ամենաշատ