News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը «բացատրել է» պատճառը, թե ինչու են աջ ղկով մեքենաները հայտնվել «խորթ զավակի» կարգավիճակում: Այսօր՝ հոկտեմբերի 12–ին,   կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա բերել է մի փաստարկ, որի լրջությանը դժվար է հավատալ: Նա ասել է, որ անձամբ փորձել է աջ ղեկով մեքենա վարել եւ տեսել է, որ այն հարմարավետ չէ:

Ի գիտություն նախարարի, ցանկացած տրանսպորտային միջոց վարելու համար՝ կախված նրա չափերից ու ղեկի դիրքից, հմտություններ է պահանջում: Վահան Մարտիրոսյանի տրամաբանությամբ, պետք է անհապաղ արգելել մոտոցիկլները, մոպեդներն ու հեծանիվները, եթե իր համար դրանք հարմարավետ չեն: Իսկ եթե նա նաեւ փորձի օդանավ վարել ու անհարմարավետության զգացում ունենա, ապա պետք է արգելել նաեւ տրանսպորտի այդ միջոցը:

Միաժամանակ, նախարարը հայտնել է, որ աջ ղեկով մեքենաներն արգելելու ժամկետները չեն քննարկվել. «Մարտական չեմ տրամադրված, դա այն խնդիրն է, որ ինչ–որ մի օր պիտի լուծենք։ Եթե ժամանակին չի արգելվել, ապա մի օր պիտի գա, որ կարգավորենք այդ խնդիրը։ Հայաստանը աջակողմյան երթեւեկության երկիր է, չի կարող լինել երկու կողմ։ Մեքենաները շրջանառությունից հանելու խնդիր չկա։ Ժամանակ կտրամադրվի, 20 տարի թե 50 տարի, կոնկրետ բան չկա, բայց քանի որ Հայաստանը հանդիսանում է աջակողմյան երթեւեկության ապահով երկիր, պետք է այդ խնդիրը լուծվի»,–ասաց Վահան Մարտիրոսյանը։

Զարմանալի է, որ ճանապարհների հետ կապված հսկայական խնդիրները, որոնցով ընթանում են աջ կամ ձախ ղեկով մեքենաները, նախարարը չի տեսնում:

Հիշեցնենք, որ գարնանը Տավուշի բնակիչները ստիպված էին փակել միջպետական նշանակության ճանապարհը, որպեսզի ստիպեն իշխանությունների ճանապարհը նվազագույն տանելի վիճակի բերեն: Ճիշտ նույն կերպ «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման ընթացքում կանոնները չպահպանելը եւս հանգեցրել է բազմաթիվ վթարների,այդ թվում մահվան ելքով: Սակայն այս առնչությամբ եւս նախարարն անհարմարավետություն չի զգում:

Իսկ նախարարի ամենաուշագրավ հայտարարությունն այն էր, որ նա կոչ արեց մարդկանց անցնել էլեկտրական մեքենաների: «Ամբողջ աշխարհը գնում է էլեկտրական մեքենաների, այսօր էլ  կառավարության նիստում հանձնարարություն եղավ ազատել էլեկտրական մեքենաները գույքահարկից ու մաքսատուրքից։ Եկեք մի քիչ ապագային նայենք, ոչ թե միայն յոլա գնալու ձեւով։ Երկրներ կան, որ հայտարարել են, որ 2025–ից արգելելու են վառելիքով մեքենաները։ Եվրոպական երկիր գնացեք ու հարցրեք՝ կա՞ աջակողմյան մեքենա»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Հայաստան ներկրվող էլեկտրական մեքենաների մեծ մասը «Նիսան» մակնիշի են, այսինքն կրկին աջ ղեկով են: Նման հայտարարություն անելուց առաջ, ճիշտ կլիներ նախարարը ծանոթանար շուկային:

Իսկ ամենահետաքրքիրն այն է, թե որքան հեռու կարող է էլեկտրական մեքենայով գնալ Վահան Մարտիրոսյանը, ասենք դեպի Սյունիքի մարզ, երբ առանց լիցքավորման էլեկտրական մեքենաների վազքը շատ սահմանափակ է, իսկ Սյունիքի մարզում լիցքավորելու հնարավորություն չկա:

Եվս մեկ բան, նախքան քաղաքացիների խորհուրդ տալը, թե լրացուցիչ միջոցներ ծախսեք ու փոխեք ղեկի դիրքը կամ գնեք առավել թանկ մեքենաներ, նախարարը ճիշտ կաներ մտահոգվեր տրանսպորտային ցանցի վիճակով, քանի որ հենց տրանսպորտի վատ աշխատանքի հետեւանքով է, որ մարդիկ ձգտում են սեփական մեքենան ունենալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ