News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

2018–ի պետբյուջեի հարցը մեծ հետաքրքրություն ու ոգեւորություն է առաջացրել շատերի մոտ։ Հոկտեմբերի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը:

Նրա խոսքով՝  2018–ի բյուջեի նախագիծը բավականին իրատեսական է, սակայն ակնկալվում է եկամուտների շատ ագրեսիվ քաղաքականություն: «Մասնավորապես, հարկային ոլորտի եկամուտների շրջանում: Եվ ամենայն հավանականությամբ, կառավարությունը կշարունակի նույն տնտեսական քաղաքականությունը, որն իրականացվել է այս տարի»,-պարզաբանել է Մարգարյանը: Միեւնույն ժամանակ, խոսելով 2018 –ի բյուջեի նախագծով նախատեսված ծախսերի մասին, փորձագետը դրանք անվանել է բավականին պահպանողական` սոցիալական կարիքների ծախսերի եւ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից: Ընդհանուր առմամբ, տնտեսագետը գտնում է, որ 2018–ի բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը հիմնականում ուղղված կլինեն կայունության ապահովմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ