News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի համար 12 հազար եվրոյի չափով տուգանք է սահմանել՝ իշխանություններին մեղադրելով Եհովայի վկաների իրավունքների խախտման մեջ:

Հայաստանի 4 քաղաքացիները (Արթուր Ադյան, Գարեգին Ավետիսյան, Հարություն Խաչատրյան եւ Վահան Մարգարյան 2011-ի դեկտեմբերի 6-ին) Հայաստանի դեմ Եվրոպական դատարան հայց են ներկայացրել ՝ Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների պաշտպանության եւ հիմնարար ազատությունների 34-րդ հոդվածին համապատասխան:

Հայցվորները ՄԻԵԴ-ին բողոքել են, որ իրենց դատավճիռները հակասում են օրենքին եւ այն հիմնված է եղել դատարանների կարծրատիպային փաստարկների վրա:

2011 թվականի մայիսին նրանք զինվորական ծառայության են կանչվել, սակայն չեն ներկայացել եւ դրա փոխարեն  ԶՈՒ տեղական կառույցներին եւ տարածքային դատախազությանը նամակներ են ուղարկել՝ հրաժարվելով զինվորական կամ այլընտրաքնային ծառայությունից: Հայցվորները նշել են, որ իրենք Եհովայի վկաներն են, եւ ուսումնասիրելով այլընտրանքային ծառայության մասին օրենքը, նրանք եկել են այն եզրակացության, որ եվրոպական չափանիշներով ծառայությունը քաղաքացիական բնյութ չի կրել, քանի որ այն ղեկավարվել է զինվորական իշխանությունների կողմից:

Հայցվորները մեղավոր են ճանաչվել:

2012-ին Վերաքննիչ դատարանը նրանց բողոքները վարույթ չի ընդունել: Բանտում 26-27 ամիս անցկացնելով, նրանք 2013-ին համաներման են արժանացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ